ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ու Սենատը դեկտեմբերի 20-ին ընդունեցին հարկային բարեփոխումների օրինագիծը:
Ներկայացուցիչների պալատում օրինագծին կողմ քվեարկեցին 227 կոնգրեսկան, դեմ՝ 203-ը, իսկ Սնատում օրինագիծն անցավ ձայների 51 կողմ 48 դեմ հարաբերակցությամբ:
Ամերիկյան մամուլի գնահատմամբ, նախագահ Դոնալդ Թրամփի օրոք սա հանրապետականների առաջին խոշոր օրենսդրական հաղթանակն է:
Հանրապետականները պնդում են, որ խոշոր ընկերությունների, փոքր բիզնեսի և ֆիզիկական անձանց հարկային կրճատումներ նախատեսող օրինագիծը կխթանի տնտեսության զարգացմանը:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում սա համարվում է ԱՄՆ-ի հարկային ոլորտի ամենաարմատական փոփոխությունը:
Օրինագիծը երկրորդ ընթերցմաբ և ամբողջությամբ ընդունելու համար քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում: