Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ևս երկու ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ


Federal Register կառավարական կայքը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թևավոր հրթիռների մասեր արտադրող ռուսական ՛՛Новатор՛՛ և ՛՛Титан-Баррикады՛՛ ընկերությունների հանդեպ: Վաշինգտոնը պնդում է, որ այս ընկերությունները խախտում են միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը, որը ստորագրվել է 1987 թվականին:

Պայմանագիրն արգելում է արտադրել և փորձարկել 500-ից 5 հազար 500 կիլոմետր հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռներ, իսկ զինանոցում առկա հրթիռները ենթակա են ոչնչացման:

"Коммерсантъ"-ի փոխանցմաբ՝ ՛՛Новатор՛՛ ընկերությունից ասել են, որ նոր պատժամիջոցները ազդեցություն չեն ունենա իրենց գործունեության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG