Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2017-ը ամենամահաբեր տարին է համարում վերջին 14 տարիների ընթացքում


2017 թվականի ընթացքում աշխարհում 65 պրոֆեսիոնալ լրագրող, բլոգեր կամ լրատվական գործակալության աշխատակից է սպանվել, 326-ը՝ բանտարկված են, 54-ը՝ պատանդ են պահվում, 2-ը անհետ կորած են։ Այս տվյալները ներկայացնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության դեկտեմբրեի 19-ին հրապարակված տարեկան զեկույցը։

65 սպանված լրագրողներից 26-ը զոհվել են մահաբեր իրավիճակներում՝ օդային ռմբակոծությունների, հրետակոծությունների կամ ինքնասպան ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետևանքով։ Մնացած 39-ը սպանվել են, քանի որ նրանց մասնագիտական գործունեությունը սպառնացել է քաղաքական, տնտեսական կամ քրեական աշխարհի շահերին։

Սիրիան արդեն 6 տարի շարունակ մնում է լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը։ 2017-ին Սիրիայում 12 լրագրող է սպանվել։ Ոչ պատերազմական իրավիճակում գտնվող երկրներից՝ լրագրողների սպանության համար ամենավտանգավոր երկիրը Մեքսիկան է, այստեղ անցնող տարում 11 լրագրող է սպանվել։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաև հայտնում է, որ 2017-ին բանտարկվել են 326 լրագրող և լրատվական գործակալությունների աշխատակիցներ կամ բլոգերներ։

Բոլոր խմբերը հաշվի առնելով՝ Չինաստանը մնում է ամենամեծ բանտը։ Իսկ պրոֆեսիոնալ լրագրողների համար ամենամեծ բանտը Թուրքիան է՝ այստեղ ճաղերի հետևում գտնվում են 42 պրոֆեսիոնալ լրագրողներ և լրագրողական կազմակերպության 1 աշխատակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG