Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների հանդիպումը


Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Մոսկվայում դեկտեմբերի 18-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։

Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության, բանակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ձևավորված համագործակցությունը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քրեական գործերով սերտ համագործակցությունն ու իրավական օգնության ցուցաբերումը, սեղմ ժամկետներում միջազգային հարցումների կատարումը, օպերատիվ տեղեկատվության փոխանակումը։

Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահներն անդրադարձել են նաև համագործակցությունը զարգացնելու հեռանկարներին, համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղություններին։ Բանակցությունների արդյունքում կողմերը ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ միտված ավելի ամրապնդելու քննչական կոմիտեների միջև համագործակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG