Մատչելիության հղումներ

«Հայաստանը հույս ունի մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում». փոխարտգործնախարար


Կարեն Նազարյան, արխիվ

«Հայաստանը հույս ունի մինչև գարուն ԵՄ համաձայնագիրը վավերացման դնել խորհրդարանում», - այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այժմ այն պետք է վավերացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրամիության անդամ 28 երկրների կողմից:

Փաստաթուղթը, հիշեցնենք, նախաստորագրվել էր այս տարվա մարտի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG