Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը և Եվրամիությունը կբանակցեն նոր համաձայնագրի ստորագրման շուրջ


Ղրղըզստան - Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բիշքեկում, 9-ը նոյեմբերի, 2017թ․
Ղրղըզստան - Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բիշքեկում, 9-ը նոյեմբերի, 2017թ․

Ղրղըզստանը և Եվրամիությունը պատրաստվում են նոր համաձայնագիր ստորագրել, որ փոխարինելու կգա 1999 թվականին կնքված համագործակցության մասին պայմանագրին: Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով, նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել իր` Բիշքեկ կատարած այցի ընթացքում:

«Այդ այցի ընթացքում Ղրղըզստանի ղեկավարները ինձ ներկայացրեցին բարեփոխումների իրենց հավակնոտ ծրագիրը: Նոր, ընդլայնված համաձայնագիրը թույլ կտա մեզ աջակցել Ղրղըզստանի իշխանությունների ձգտումներին, ամրապնդել քաղաքական և տնտեսական կապերը, Ղրղըզստանի և Եվրամիության միջև փոխշահավետ համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի», - նշել է Մոգերինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG