Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահը հետաձգել է այցը Մերձավոր Արևելք


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հետաձգել է այս շաբաթ ծրագրված այցը Մերձավոր Արևելք: Սպիտակ տան տեղեկություններով՝ փոխնախագահի այցը Իսրայել և Եգիպտոս հետաձգվել է Սենատում հարկային օրենսդրության շուրջ առաջիկա քննարկումների և քվեարկության պատճառով:

Մայք Փենսի օգնականների խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը Մերձավոր Արևելք կմեկնի հունվարին:

Այցի նախապատրաստական փուլում արդեն իսկ լուրջ բարդություններ էին ի հայտ եկել: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ չի պատրաստվում հանդիպել Փենսի հետ: ԱՄՆ փոխնախագահի հետ հրաժարվում են հանդիպել նաև Եգիպտոսի մահմեդական և ղպտի հոգևոր առաջնորդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG