Մատչելիության հղումներ

ՀՀ արդարադատության նախարարն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հարցեր


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Իրավունքի գերակայության բաժնի ղեկավար Գենադի Բարբային:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հարությունյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և միջազգային կառույցի համագործակցությունն ու առավել արդյունավետ և հասարակության համար տեսանելի արդյունք ապահովող ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Գենադի Բարբան իր հերթին ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումները անհրաժեշտություն են:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության գնահատման համար արդյունավետ գործիք ներդնելու հարցին, ինչպես նաև այլընտրանքային պատիժների համակարգի ներդրմանն ու ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության կարողությունների զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG