Մատչելիության հղումներ

Բաշար Ասադ. «Ֆրանսիացիներն իրավունք չունեն խոսել խաղաղության մասին»


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպումից հետո զրուցում է լրագրողների հետ, Դամասկոս, 18-ը դեկտեմբերի, 2017թ․
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպումից հետո զրուցում է լրագրողների հետ, Դամասկոս, 18-ը դեկտեմբերի, 2017թ․

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Ըստ Սիրիայի պետական հեռուստաընկերության՝ երկրի ղեկավարն այդ մասին հայտարարել է Դամասկոս ժամանած ռուսաստանյան պատվիրակության հետ հանդիպումից հետո:

«Ֆրանսիան իրավունք չունի խաղաղության մասին խոսել, քանի որ այդ երկիրը [պատերազմի] առաջին իսկ օրվանից թաթախված է սիրիացիների արյան մեջ: Այդ երկրի մոտեցումներում որևէ արմատական փոփոխություն մենք չենք տեսնում: Իմ համոզմամբ՝ ահաբեկիչների հովանավորները իրավունք չունեն խոսել խաղաղության մասին», - նշել է Ասադը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահի և արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունները: Դրանցում Էմանյուել Մակրոնը և Ժան-Իվ Լը Դրիանը կոշտ քննադատության էին ենթարկել սիրիական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բանակցությունների ընթացքում Ասադի կառավարության որդեգրած անզիջում դիրքորոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG