Մատչելիության հղումներ

Պուտինը կոչ է անում ԱՊՀ երկրների հատուկ ծառայություններին սերտացնել կապերը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայություններին ուժեղացնել համագործակցությունը` պայքարելով ահաբեկչության դեմ: Ռուսաստանի նախագահի ուղերձն այսօր ընթերցվել է Մոսկվայում` ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական հավաքի ընթացքում:

«ԱՊՀ քաղաքացիներին սպառնացող հիմնական վտանգը ներկայացնում են Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, որոնք այդ տարածաշրջանները որպես պլացդարմ են օգտագործում հետագա ծավալման համար», - նշել է Պուտինը:

«Ազգային հատուկ ծառայությունները պետք է ամրապնդեն գործընկերային կապերը, միմյանց հետ կիսվեն օպերատիվ և վերլուծական տվյալներով, ինչպես նաև կապեր հաստատեն քաղաքացիական հասարակության կառույցների հետ», - նշել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG