Մատչելիության հղումներ

Լոնդոնի համոզմամբ` ռուսական սպառնալիքը Արևմուտքում ահագնանում է


Մեծ Բրիտանիա - Խորհրդարանի շենքը Լոնդոնում, արխիվ
Մեծ Բրիտանիա - Խորհրդարանի շենքը Լոնդոնում, արխիվ

«Ռուսաստանը փորձում է պառակտում մտցնել արևմտյան հասարակությունների ներսում և խաթարել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, արևմտյան մյուս պետություններում գործող ժողովրդավարական համակարգերը»: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության ազգային անվտանգության գծով խորհրդական Մարկ Սեդվիլը:

Ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի հանձնաժողովներից մեկի նիստի ընթացքում` Սեդվիլը հայտարարում էր, որ պաշտոնական Մոսկվան արևմտյան ժողովրդավարություններին հարվածելու նպատակով օգտագործում է քարոզչական հնարքներն ու կիբերհարձակումները:

«Մեզ համար ակնհայտ է, որ ռուսական սպառնալիքը մեծանում է և ավելի բազմազան դառնում: Դրա վկայություններից մեկը Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններն էին, որոնց ընթացքում Ռուսաստանը ի վիճակի չէր փոխել քվեարկության արդյունքները, սակայն անում էր հնարավորը քաղաքացիների շրջանում ընտրական համակարգերի նկատմամբ վստահությունը խաթարելու նպատակով», - նշել է Մեծ Բրիտանիայի կառավարության խորհրդականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG