Մատչելիության հղումներ

Russia Today-ը ֆրանսալեզու հեռուստաընկերություն բացեց


Russia Today (RT) հեռուստաընկերության լոգոն, արխիվ

Չնայած ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և արևմտյան մի շարք այլ երկրներում պաշտոնյաների կողմից Կրեմլի քարոզչամեքենա որակվելուն՝ Ռուսաստանի պետական ֆինանսավորմամբ գործող Russia Today հեռուստահոլդինգը երեկ բացել է ֆրանսալեզու հեռուստաընկերություն։ 20 միլիոն եվրո բյուջեով հեռուստաընկերությունը տեղակայված է Փարիզում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խստորեն քննադատել էր Russia Today-ին, իսկ հեռուստաընկերության լրագրողներին հրաժարվել էին հավատարմագրել նախագահական միջոցառումներին։

Russia Today-ը հեռարձակվում է նաև անգլերեն, իսպաներեն և արաբերեն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG