Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հրաժարվում է Կիևին հանձնել ծանր հանցագործության մեջ մեղադրվող նախկին ոստիկանին


Սերգեյ Կուսյուկ, արխիվ
Սերգեյ Կուսյուկ, արխիվ

Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինային հանձնել Կիևի ոստիկանության հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Սերգեյ Կուսյուկին, ում հայրենիքում մեղադրում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ: Ուկրաինացի իրավապահները պնդում են, թե հենց նա է առաջնորդել իրավապահներին 2014-ին Մայդանում տեղի ունեցած բախումների ժամանակ, որոնց հետևանքով զոհվել էին տասնյակ ցուցարարներ:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, սակայն, մերժել է կասկածյալին արտահանձնելու դիմումը՝ պնդելով, թե նա ՌԴ քաղաքացիություն է ստացել: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այս տարվա հունիսին Կուսյուկը ռուսական ՕՄՈՆ-ի հետ ճնշել է հակակոռուպցիոն ցույցը Մոսկվայի կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG