Մատչելիության հղումներ

Թրամփը կներկայացնի ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 15-ը դեկտեմբերի, 2017թ․
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 15-ը դեկտեմբերի, 2017թ․

Սպասվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կներկայացնի երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, ուր, ըստ հաղորդագրությունների, բավականին կոշտ մոտեցումներ են ամրագրված Չինաստանի նկատմամբ:

Իր անունը հրապարակել չցանկացող ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ռազմավարությունը արտացոլելու է Թրամփի «Նախևառաջ Ամերիկան» (“America First”) նախընտրական կարգախոսը, և փաստաթղթում Չինաստանը բնութագրվելու է որպես տնտեսական ագրեսիա իրականացնող մրցակից:

Մոտ մեկ շաբաթ առաջ ելույթ էր ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերը՝ նշելով, թե նոր ռազմավարության նպատակն է արտերկրում տարածել ամերիկյան ռազմական ու տնտեսական ուժը, հակազդել Չինաստանին ու Ռուսաստանին և զսպել Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկային նկրտումները:

Երևանի ժամանակով, Դոնալդ Թրամփը ելույթ կունենա այսօր ուշ երեկոյան՝ ժամը 11-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG