Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է դեսպանատուն բացել Արևելյան Երուսաղեմում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Թուրքիան մտադիր է մոտ ապագայում իր դեսպանատունը բացել Արևելյան Երուսաղեմում, Reuters գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Էրդողանի այս հայտարարությունը հնչում է աշխարհի 57 մահմեդական պետությունները միավորող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության արտահերթ նիստից մի քանի օր անց, որի ընթացքում Թուրքիայի նախագահը իսլամական պետությունների ղեկավարներին կոչ էր անում գործուն քայլերի դիմել` Պաղեստինի խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու համար:

Ստամբուլում տեղի ունեցած նիստի մասնակիցները խստորեն քննադատել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը վերատեղակայելու մասին որոշումը՝ կոչ անելով Վաշինգտոնին վերանայել Երուսաղեմի կարգավիճակի շուրջ որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG