Մատչելիության հղումներ

Ուկրանիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում հակակառավարական «Հրաժարականի երթը», որն արդեն թվով երրորդն է դեկտեմբեր ամսին: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ակցիային մասնակցում է մի քանի հազար ակտիվիստ: Հաղորդվում է, որ մասնակիցների թիվը նախորդ ակցիաների մասնակիցների թվի համեմատ ավելի քիչ է: Ցուցարարները վանկարկում են «Իմպիչմենտ», «Հրաժարական» «Ավազակախումբ, հեռացի՛ր»: Ինչպես հայտարարել է երթը առաջնորդող Սաակաշվիլին, ուկրաինական իշխանությունների հետ բանակցություններում չի կարող լինել որևէ փոխզիջում: Ակցիայի մասնակիցների պահանջներն են «հեռացնել երկրի իշխանության մաս կազմող օլիգարխներին, չմիջամտել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատանքներին, վերջ տալ քաղաքական բռնաճնշումներին, գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հրաժարականը, ստեղծել հակակոռուպցիոն դատարաններ և Ուկրաինայի նախագահի հրաժարականի մեխանիզմներ»:

Սաակաշվիլիի մասնակցությամբ բողոքի ակցիաները շարունակվում են հոկտեմբերի 17-ից: Դեկտեմբերի 8-ին նա ձերբակալվել է՝ հանցավոր կազմակերպությունների հետ կապեր ունենալու և նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մեղադրանքով: Քննությունը պնդում է, որ վրաց քաղաքական գործիչը բողոքի ակցիաների ֆինանսավորման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի «ընտանեկան հաշվապահի» ՝ «Եվրամայդանից» հետո Ռուսաստանում թաքնվող օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի հետ: Դեկտեմբերի 11-ին դատարանը հրաժարվել է կալանավորել Սաակաշվիլիին, իսկ դեկտեմբերի 15-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը բողոքարկել է այդ որոշումը Կիևի Վերաքննիչ դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG