Մատչելիության հղումներ

Այս տարի Գերմանիան կընդունի 200 հազարից պակաս փախստականների․ նախարար


Միգրանտները հերթ են կանգնել Առողջապահության ու սոցիալական հարցերի նախարարության առջև Գերմանիայում, արխիվ
Միգրանտները հերթ են կանգնել Առողջապահության ու սոցիալական հարցերի նախարարության առջև Գերմանիայում, արխիվ

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն հայտարարել է, որ երկիրն այս տարի 200 հազարից պակաս միգրանտների կընդունի: 2016 թվականին Գերմանիան ընդունել էր 280 հազար միգրանտների:

Գերմանական Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում, որն այսօր է լույս տեսնելու, նախարարն ասել է, որ այս տարվա նոյեմբերի ավարտին Գերմանիան արդեն ընդունել էր մոտ 173 հազար միգրանտների:

2015 թվականին շուրջ 890 հազար միգրանտներ ժամանեցին Գերմանիա, նրանք հիմնականում սիրիացի ու աֆղանստանցի ապաստան հայցողներն էին: Միգրանտների մեծ ներհոսքից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սուր քննադատության թիրախում հայտնվեց՝ փախստականների ու միգրանտների առջև երկիր դռները բացելու համար: Փորձագետների կարծիքով, միգրանտների թվի կրճատումը կապված է այսպես կոչված «Բալկանյան ուղու» փակման հետ, որտեղով միգրանտները մուտք էին գործում Արևմտյան Եվրոպա, ինչպես նաև՝ Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված պայմանագրի իրագործմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG