Մատչելիության հղումներ

Պակիստանում եկեղեցու մոտ պայթյունի հետևանքով 7 մարդ մահացել է, 30-ը՝ վիրավորվել


Պակիստանի քրիստոնյաները՝ եկեղեցական արարողության ժամանակ, արխիվ

Պակիստանի հարավարևմտյան Քետա քաղաքի եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել:

Ըստ պաշտոնական տվյալների, միջադեպում ներգրավված են եղել երկու մահապարտներ: Նրանցից մեկը գործի է դրել պայթուցիկը դարպասների մոտ, երբ շուրջ 400 քրիստոնյաներ, այդ թվում և 7 զոհված անձինք, գտնվել են եկեղեցու ներսում: Իրավապահները հայտնում են, որ զոհերի մահվան պատճառը հիմնականում դարպասներից ու պատուհաններից ստացած բեկորային վնասվածքներն են:

Մյուս մահապարտին ոստիկանությունը վնասազերծել է նախքան նա կիրականացներ հաջորդ պայթյունը:

Քրիստոնյաները փոքրամասնություն են 200 միլիոն բնակչություն ունեցող Պակիստանում: Մյուս կրոնական փոքրամասնությունների նման նրանք խտրականության և հարձակման զոհ են դառնում իսլամիստ զինյալների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG