Բաքվի ծանր հանցագործությունները դատարանը վեց տարվա ազատազրկման դատապարտեց «Կանալ-13» առցանց հեռուստաընկերության տնօրեն Ազիզ Օրուջևին:
Դատարանը Օրուջևին մեղավոր է ճանաչել ապօրինի ձեռնարկատիրության և յուրացումների մեջ։
Լրագրողի պաշտպանական կողմը պնդում է, թե դատարանը մեղքը ապացուցող փաստեր չի ներկայացրել՝ վճիռը գնահատելով «անհեթեթ և անհիմն»։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի գնահատմամբ Ադրբեջանը համարվում է լրագրողներին բանտարկող աշխարհի առաջատար երկրներից մեկը, որտեղ ներկայումս ճաղերի ետևում 10 լրագրողներ և բլոգերներ են պահվում։