Մատչելիության հղումներ

Թրամփի շտաբի նախկին ղեկավարն ազատվեց տնային կալանքից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը ազատվեց տնային կալանքից։ Դատարանը համաձայնել է նրա տնային կալանքը փոխարինել էլեկտրոնային թևնոցով։

Մանաֆորտը և նրա բիզնես-գործընկեր Ռիկ Գեյթսը մեղադրվում են առանց գրանցվելու օտար պետությունների շահերի համար ԱՄՆ-ի տարածքում գործունեություն ծավալելու մեջ․ խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա կուսակցության հետ ունեցած կապերի մասին է։

Ամերիկյան իրավապահները Մանաֆորտին մեղադրում են նաև արտասահմանյան հաշվեհամարների հետ ապօրինի ֆինանսական գործարքներ իրականացնելու մեջ։

Մանաֆորտն ու Գեյթսը իրենց մեղավոր չեն ճանաչում։

Դատական լսումները կմեկնարկեն 2018 թվականի մայիսին։ Նոյեմբերին Մանաֆորտին տնային կալանքի են ենթարկել 10 միլիոն դոլար գրավի դիմաց։ Նրան առաջադրված մեղադրանքը առաջինն է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ հետաքննության գործում։

Այդ հետաքննությունը գլխավորող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը փորձում է պարզել, թե արդյոք Թրամփի շտաբը Կրեմլի հետ գործարքի մեջ էր մտել ՝ Թրամփի դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ։

Մոսկվան կրտականապես հերքում է իր միջամտությունը այլ պետությունների ընտրություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG