Իրանական ծագման Կանադայի քաղաքացին 32 ամսվա ազատազրկման է դատապարտվել 2014-2016 թվականներին ԱՄՆ-ից Իրան ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման համար՝ խախտելով Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:
Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազության հայտարարությունում նշվում է, որ 63-ամյա Ալի Սուֆին «փորձել է ձեռք բերել և ԱՄՆ-ից Իրան արտահանել բազմաթիվ ապրանքներ՝ այդ թվում ուղղաթիռ, հրացանի մասնիկներ, հրասայլ և ռազմա-տեխնիկական միջոցներ՝ այդ ամենը առանց արտոնագրի և տեղյակ լինելով, որ նման մատակարարումները ապօրինի են»:
Հաղորդվում է, որ Սուֆին իրեն մեղավոր է ճանաչել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խախտման դրվագով և ազատազրկման դատապարտվել 32 ամիս ժամկետով:
ԱՄՆ-ն Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ է սահմանել այդ երկրում մարդու իրավունքների խախտումների, ահաբեկչության հնարավոր աջակցության և Թեհրանի բալիստիկ հրթիռային ծրագրի համար: