Մատչելիության հղումներ

Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ծագած բախումներում 4 պաղեստինցի է զոհվել


Իսրայելցի զինվորականները կրակ են բացել՝ սպանելով չորս, վիրավորելով՝ 160 պաղեստինցիների, մինչ շարունակվում են բողոքի ցույցերը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ:

Զոհերի մեծ մասը եղել են Գազայի հատվածի սահմանին, որտեղ հազարավոր պաղեստինցիներ քարեր են նետել իսրայելցի զինվորականների ուղղությամբ: Այս մասին հաղորդում են արևմտյան լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով բողոքի ակցիաների վայրերում աշխատող բժիշկների տվյալները:

Պաղեստինցիները, ինչպես նաև արաբական և մահմեդական երկրների բնակիչները շարունակում են իրենց բողոքի ակցիաներն ընդդեմ Թրամփի որոշման:

Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները, ինչպես նաև Ռուսաստանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG