Թուրքիան դիմում է ՄԱԿ֊ին՝ պահանջելով չեղյալ համարել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
«Մենք նախ կաշխատենք չեղարկել այդ որոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ապա՝ Գլխավոր վեհաժողովում», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ այս հարցով «Իսլամական պետությունների կազմակերպության» հավաքը հյուրընկալելուց երկու օր անց:
Մինչ այդ Հորդանանի արևմտյան ափին կրկին բախումներ են արձանագրվել իսրայելցի ոստիկանների և պաղեստինցի երիտասարդների միջև, որոնք փողոց էին դուրս եկել Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Reuters գործակալության հաղորդմամբ, առնվազն մեկ ցուցարար վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: