Մատչելիության հղումներ

ԱՄՆ քաղաքացու կողմից ՀՀ-ում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննությունում Վաշինգտոնը «համագործակցում է» Երևանի հետ


ԱՄՆ դեսպանատունը Երևանում

Միացյալ Նահանգների դեսպանատունը համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու գործով հետաքննության շուրջ:

«Մենք այդ գործով աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ, քննության շահերից ելնելով՝ այս պահին չենք կարող հավելյալ մանրամասներ տրամադրել», - «Ինտերֆաքս»-ին ասել են ԱՄՆ դեսպանատնից:

Ավելի վաղ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդել էր, թե Հայաստանում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով ԱՄՆ քաղաքացի է հետախուզվում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG