Մատչելիության հղումներ

Սիրիայում ամերիկյան և ռուսական օդուժերի միջև լարված իրավիճակ է ստեղծվել. Պենտագոն


Ռուսական Su-25 օդանավը Սիրիայում, արխիվ

Պենտագոնը հաղորդում է, որ Սիրիայի արևելյան շրջաններում ամերիկյան և ռուսական օդուժերի միջև լարված իրավիճակ է ստեղծվել։

Ամերիկյան զինյալները կրակ են բացել՝ ստիպելու ռուսական օդանավերին լքել տարածքը:

Եփրատի ափին տեղի ունեցած առճակատման մասին լուրը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Պենտագոնի փոխանցմամբ, ռուսական երկու Su-25 օդանավերը թռիչք են իրականացրել գետի երկայնքի ոչ պաշտոնական գծով, ամերիկյան F-22A օդանավերը զգուշացնող կրակ են բացել և բազմիցս դիմել ռուսական կողմին՝ լքել տարածքը:

Ռուսական կողմը հաղորդում է, որ Su-25-երը Եփրափի արևմտյան կողմում են մնացել՝ ամերիկացիների հետ նախորդ ամիս ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Նախարարության փոխանցմամբ, ամերիկյան օդանավերը լքել են տարածքը, երբ ռուսական Su-35C-ն է մոտեցել:

ԱԱՄ-ի և Ռուսաստանի հրամանատարներն ունեն հատուկ շփման գիծ, որի նպատակն է կանխել ռազմական ուժերի միջև անմիջական ռազմական գործողությունների վտանգը՝ ընդհանուր թշնամու` «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG