Մատչելիության հղումներ

Առնվազն 500 ներգաղթյալ Սերբիայում ապրում է ինքնաշեն տներում կամ բաց երկնքի տակ. «Բժիշկներ առանց սահմանների»


Միգրանտները Սերբիայում, արխիվ

Առնվազն 500 ներգաղթյալ Սերբիայում ապրում է ինքնաշեն տներում կամ բաց երկնքի տակ, չնայած այն բանին, որ եղանակը օր օրի ավելի է ցրտում: Այս մասին հայտնել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Ըստ այդմ, 100-ից ավելի միգրանտներ ապրում են անտառում: Միգրանտները բժիշկների հետ զրույցում ասել են, որ ցանկանում են օգնություն ստանալ պետության կողմից տրամադրած ճամբարներում, բայց վախենում են հեռու գնալ Սերբիայի՝ Հունգարիայի և Խորվաթիայի հետ սահմանից, քանի որ իրենց ճանապարհորդության վերջնական նպատակը Արևմտյան Եվրոպա ներխուժելն է:

Սերբիայի փախստականների գծով հանձնակատարը պնդում է, որ Սերբիայի միգրանտների կենտրոնում բավարար տեղ կա բոլոր դիմողների համար:

Պաշտոնական տվյալներով՝ 4 հազար 150 մարդ է այս պահին ապրում այդ կենտրոններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG