Այսօր կառավարությունը պետբյուջեից գրեթե 32 միլիոն դրամ հատկացրեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու համար՝ որոշման հիմնավորման մեջ նշելով՝ շախմատ առարկայի ուսուցման գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական և մանկավարժական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով:
Գիտահետազոտական ինստիտուտը գործելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: