Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը քննադատել է Իրանին


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին, արխիվ, Նյու Յորք:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին, արխիվ, Նյու Յորք:

ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, թե կան Իրանի կողմից ՄԱԿ-ի վճիռները և ստանձնած միջազգային պարտավորությունները խախտելու մասին վկայող անհերքելի փաստեր:

Հեյլին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության գրասենյակում հրավիրած մամլո ասուլիսում ասել է, որ Իրանը շարունակում է ապակայունացնող գործողությունները Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում:

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրում են Եմենի հութի ապստամբներին զինելու համար: Հութիներն այս տարվա հուլիսին և նոյեմբերին հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի տարածքը:

Բացի այդ, ըստ Հեյլիի, Իրանն ապօրինի եղանակով զենք է տրամադրում Լիբանանին և Սիրիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG