Մատչելիության հղումներ

Այսօր տեղի է ունենում Պուտինի ավանդական տարեկան ասուլիսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է տարեկան մամլո ասուլիսին, Մոսկվա, 14-ը դեկտեմբերի, 2017թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցում է ավանդական տարեկան մամլո ասուլիսին:

Այն Պուտինի ամենախոշոր և վերջին հանրային ելույթներից մեկն է 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Ասուլիսին մասնակցում է մոտ 1600 ռուսաստանցի և օտարերկրացի լրագրող:

Այսօրվա ասուլիսը Ռուսաստանի նախագահի համար թվով արդեն 13-րդ նմանօրինակ հանդիպումն է լրագրողների հետ: Պուտինն այդ ասուլիսներում ավանդաբար մեկնաբանում է արտաքին և ներքին քաղաքականության հարցերը:

Այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին՝ ասել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ռուսների միջև ինչ-որ գործարքի մասին վարկածը հորինել են նրանք, ովքեր ցանկանում են հարցականի տակ դնել Թրամփի հաղթանակի օրինականությունը:

Պուտինն ավանդաբար հանդես է գալիս նաև խորհրդարանին հասցեագրած ամենամյա ուղերձով, որը սովորաբար տեղի է ունենում դեկտեմբերի 1-ին, սակայն այս տարի այն հետաձգվել է և, ամենայն հավանականութմամբ, տեղի կունենա 2018 թվականի փետրվարին՝ նախագահական ընտրություններից շաբաթներ առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG