Մատչելիության հղումներ

Մոսկվան ողջունել է Փհենյանի հետ բանակցություններ սկսելու Վաշինգտոնի առաջարկը


Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Մոսկվան ողջունել է Միացյալ Նահանգների՝ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսելու նոր առաջարկը՝ որակելով այն «կառուցողական» և «միակ ճիշտ մոտեցումը»՝ Փհենյանի միջուկային ծրագրի վրա ճնշում գործադրելու համար:

Ռուսական կողմի արձագանքը եղավ այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեային առաջարկեց «առանց նախապայմանների» զրույց սկսել:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է, թե սա միակ ճիշտ մոտցեումն է՝ հավելելով, որ Ռուսաստանը կցանկանար այս հայտարարություններից հետո տեսնել «պրակտիկ գործողությունների հաջորդականություն»:

Ռուսաստանը աջակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի դեմ առաջադրված պատժամիջոցներին, բայց մեղադրում է Միացյալ Նահանգներին և Հարավային Կորեային ռազմական զորավարժությունների միջոցով Փհենյանին սադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG