Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել «Բրեքզիթ»-ի հարցով բանակցությունների նոր փուլին. «Ռոյթերզ»


Ժան-Կլոդ Յունկերն ու Թերեզա Մեյը, արխիվ
Ժան-Կլոդ Յունկերն ու Թերեզա Մեյը, արխիվ

Եվրոպական խորհրդարանն իր աջակցությունը հայտնեց Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների նոր փուլին, որի քննարկման թեման առևտրի մասին պայմանագիրն է։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը։

«Բրեքզիթ»-ի հարցով բանակցությունների առաջին փուլը ավարտվել է դեկտեմբերի 8-ին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել են 15 էջից բաղկացած «առաջընթացի մասին զեկույց», որով ևս մեկ անգամ ընդգծվում է, որ «Բրեքզիթ»-ից հետո Եվրամիության միլիոնավոր քաղաքացիները Մեծ Բրիտանիայում կշարունակեն ապրել այնպես, ինչպես նախկինում, և որ նրանց իրավունքները կերաշխավորվեն բրիտանական օրենսդրությամբ։

Ըստ ավելի վաղ հաստատված ժամանակացույցի, Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս կգա 2019 թվականի մարտի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG