Մատչելիության հղումներ

Սախարովի անվան մրցանակը՝ Վենեսուելայի քաղբանտարկյալներին և ժողովրդավարական ընդդիմությանը


Անդրեյ Սախարով, արխիվ

Ռուսաստանցի անվանի այլախոհ, իրավապաշտպան Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակը հանձնվեց Վենեսուելայի քաղբանտարկյալներին և ժողովրդավարական ընդդիմությանը։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում։

Եվրախորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելան քաղաքական և տնտեսական լրջագույն ճգնաժամ է ապրում, իսկ երկրի բանտերում շուրջ 500 քաղբանտարկյալ կա։

Սախարովի անվան մրցանակը ստեղծվել է Եվրախորհրդարանի կողմից 1988 թվականին և շնորհվում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում առանձնացած անհատներին կամ կազմակերպություններին։

Անցյալ տարի պարգևին արժանացան եզդի ակտիվիստներ Նադիա Մուրադը և Լամիյա Բաշարը, ովքեր 2014 թվականին գերեվարվել էին «Իսլամական պետության» կողմից և կարողացել են փախուստի դիմել, ինչից հետո զբաղվում են կանանց և փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու առաքելությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG