Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 18-ին Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը


Ռոուզ Գոթեմյոլլեր, արխիվ

Դեկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը:

Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյային ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին այսօր Երևանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի փոխտնօրեն Ռոզարիա Պուգլիսին:

Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ Գոթեմյոլլերը հանդիպել էր համեմատաբար վերջերս՝ այս հունիսին Բրյուսելում, երբ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG