Եվրամիության առաջնորդները հինգշաբթի օրը պայմանավորվելու են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու շուրջ, որոնք սահմանվել են Մոսկվայի կողմից Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականներին աջակցելու համար: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ռուսաստանի էներգետիկ, պաշտպանական և ֆինանսական ոլորտներին վերաբերող՝ ներկայումս գործող պատժամիջոցների ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարին: Մոսկվան պնդում է, որ 2014 թվականին բռնակցված Ղրիմը երբեք չի վերադարձնի: