Ռեժիսոր Ռոման Պոլանսկիին առնչվող նոր հետաքննություն է սկսվել՝ անչափահասի նկատմամբ սեռական ոտնգձության մեղադրանքի գործով, հայտնում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ Լոս Անջելեսի ոստիկանությունը Պոլանսկիին կասկածում է ավելի քան 40 տարի առաջ 10-ամյա աղջնակին սեռական ոտնձգության ենթարկելու մեջ:
Հոկտեմբերի վերջին նկարչուհի Մարիաննա Բարնարդը հայտարարել էր, որ 1975 թվականին դարձել է Պոլանսկիի զոհը: Նկարչուհու պնդմամբ՝ ռեժիսորն իր նկատմամբ ոտնձգություն է կատարել ֆոտոսեսիայի ժամանակ: Այս հայտարարությունը հնչել է հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ սեռական սկանդալի ֆոնին: Սակայն, եթե նույնիսկ Պոլանսկիի մեղքն ապացուցվի, ապա նա պատասխանատվության չի ենթարկվի դեպքի ժամկետանց լինելու պատճառով:
Այդուհանդերձ, հետաքննությունը կշարունակվի: 82-ամյա օսկարակիր ռեժիսորը ԱՄՆ-ում հետախուզման մեջ է ևս մեկ դեպքի առնչությամբ՝ 1977 թվականին Լոս Անջելեսում Սամանթա Գեյմերին բռնաբարելու գործով: Գեյմերն այն ժամանակ 13 տարեկան էր, Պոլանսկին՝ 43: Ռեժիսորն իրեն այդ միջադեպի հետ կապված մեղավոր է ճանաչել, ապա փախուստի դիմել ԱՄՆ-ից՝ խուսափելով երկարատև ազատազրկումից: