Մատչելիության հղումներ

Ալաբամայից սենատոր է ընտրվել դեմոկրատ Դագ Ջոնսը


Դագ Ջոնս
Դագ Ջոնս

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Դագ Ջոնսը Ալաբամա նահանգում Սենատի արտահերթ ընտրություններում անսպասելի հաղթանակ է տարել հանրապետական մրցակից Ռոյ Մորի նկատմամբ՝ ստանալով ձայների շուրջ 50 տոկոսը։

Նրա աջակիցների հիմնական կորիզը կազմված էր աֆրոամերիկացիներից և սպիտակամորթ միջին խավի ներկայացուցիչներից, որոնք սովորաբար ձայն են տալիս հանրապետականներին։

Պայքարը մղվում էր Ջեֆ Սեշընզի տեղի համար, ում նախագահ Թրամփը նշանակել է արդարադատության նախարար։

Դեմոկրատական կուսակցության թեկնածուն վերջին անգամ պահպանողական Ալաբամայում Սենատի ընտրություններում հաղթել էր 25 տարի առաջ։

Ջոնսի հաղթանակը գնահատվում է Թրամփի և հանրապետականների խոշոր պարտություն, որոնց այժմ ավելի դժվարությամբ կհաջողվի օրենսդրական ծրագիր անցկացնել Կոնգրեսի վերին պալատի միջոցով, որտեղ հանրապետականներն այժմ 51 տեղ ունեն, դեմոկրատները՝ 49։

Ռոյ Մորի շանսերին բացասական են անդրադարձել մի խումբ կանայք իրենց հայտարարություններում։ Նրանք մեղադրում էին հանրապետական գործչին տարիներ առաջ իրենց սեռական ոտնձգության ենթարկելու մեջ։ Նույնիսկ, եթե Մորը հաղթեր, որոշ կուսակիցներ սպառնում էին մեղադրանք առաջադրել նրա նկատմամբ և վռնդել Սենատից։

Վերջին օրերին Մորի նախընտրական արշավին աջակցում էր նախագահ Թրամփը՝ հայտարարելով, թե նա կդառնա Սենատում իր հուսալի դաշնակիցը.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG