Մատչելիության հղումներ

Ժոզե Մոուրինյոն արտահերթ հանդիպում է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ. Transfermarkt


Հենրիխ Մխիթարյանը, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը, արխիվ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն արտահերթ հանդիպում է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ վերջինիս վատ մարզավիճակի հարցով։ Այդ մասին հաղորդում է Transfermarkt կայքէջը։

Մխիթարյանը փորձել է հստակեցնել իր հեռանկարները, իր ապագան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում։

Թիմի մարզչի և 28-ամյա հայ կիսապաշտպանի հանդիպումից մանրամասներ չի հաղորդվում։ Մխիթարյանն, իր հերթին, սոցցանցերում վերջին շրջանում որևէ նոր գրառում չի կատարում։

Express Sport բրիտանական կայքը գրում է, որ եթե Մխիթարյանն առաջիկա հունվարին դուրս բերվի տրանսֆերի, ապա Դորտմունդի «Բորուսիա»-ն Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրված են հարձակվողական ոճի կիսապաշտպան Մխիթարյանով և ձգտում են նրան ազատել Old Trafford-ի մղձավանջից։

«Միլան» տեղափոխվելու հնարավորության մասին գրել է նաև իտալական մամուլը։

Չնայած Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշարը Մխիթարյանը շատ լավ սկսեց՝ առաջին երկու խաղում կատարելով գոլային հինգ փոխանցում, սակայն, աստիճանաբար նրա խաղը նահանջ ապրեց։ Ժոզե Մոուրինյոն քննադատել էր Մխիթարյանին՝ ասելով, որ «հետագա խաղերում Մխիթարյանը սկսեց դաշտերում անհետանալ»։

Երկար ժամանակ նա դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմից։ Վերջին հանդիպումներում Մխիթարյանն անգամ պահեստայինների թվում չի հայտարարագրվում։

Նեյեմբորի սկզբից Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել։ Վերջին յոթ հանդիպումներում խաղացել է ընդամենը 20 րոպե։

Նշենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ՝ Old Trafford-ում խաղալու է «Բորմութ»-ի հետ։

Երեկ Մոուրինյոն ասուլիս է տվել, որտեղ ասել է, թե կիրակի օրը «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունից հետո «կարմիր սատանաները» ձգտելու են այսօրվա խաղում հաղթանակի հասնել։ «Երբ պարտվում ես հաղթելու ավելի մեծ ցանկություն է առաջանում», - ասել է նա։

Կիրակնօրյա պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երեկ առաջին մարզումն է անցկացրել։ MailOnline-ը ֆիքսել է մարզումների մեկնող ֆուտբոլիստներին, նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG