Մատչելիության հղումներ

Ըստ CPJ զեկույցի, աշխարհում բանտարկված լրագրողների թիվը ռեկորդային բարձր է


CPJ
CPJ

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) տվյալներով՝ արդեն երկրորդ տարին աշխարհում բանտարկված լրագրողների թիվը ռեկորդային բարձր մակարդակում է, քանի որ «ԱՄՆ-ն և մյուս Արևմտյան գերտերությունները չեն կարողանում հասնել նրան, որպեսզի լրագրողներին բանտարկող աշխարհում առաջատար համարվող երկրները՝ Թուրքիան, Չինաստանը և Եգիպտոսը բարելավեն իրենց երկրներում մամուլի ազատության հետ կապված վատթարացող իրավիճակը»։

Հեղինակավոր լրագրողական կազմակերպության կողմից դեկտեմբերի 13-ին հրապարակված զեկույցի համաձայն, աշխարհում 262 լրագրող ճաղերի հետևում է հայտնվել իր մասնագիտական պարտականությունները կատարելու պատճառով։

«Եվ սա ռեկորդային նոր թիվ է անցյալ տարվա 259-ի համեմատ, որը համարվում էր պատմական», - ասվում է զեկույցում։

Լրագրողներին բանտարկող երկրների տասնյակում է նաև Ադրբեջանը, որտեղ ազատազրկված լրագրողների թիվը տասն է։

1990-ականներից բանտարկված լրագրողների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան կառույցը փաստում է, որ աշխարհում լրագրողներին պատժող երկրներից առաջատարը Թուրքիան է, որտեղ ճաղերի հետևում, ընդհանուր առմամբ, 73 լրագրող կա։ Մի քանի տասնյակ լրագրողներ էլ սպասում են իրենց դատավճիռներին։

«Փոխանակ մեկուսացվեն բռնապետական ռեժիմներն իրենց ավտորիտար գործելաոճի համար, Միացյալ Նահանգները մասնավորապես, ավելի ջերմ հարաբերություններ են դրսևորում այնպիսի բռնապետ կերպարների նկատմամբ, ինչպիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է», - նկատում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG