Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի 10-ի գործով դատարանն անցել է ապացույցների հետազոտման փուլին


Արայիկ Խանդոյանը նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Շարունակվում է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր»-ի 10-ի գործով դատական նիստը։

Դատարանն անցել է ապացույցների հետազոտման փուլին։

Ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը։ «Չենք ուզում լսել այս բարբաջանքները», - հայտարարեց ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը։

«Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանն իր հերթին հորդորեց դատավորին ամբաստանյալ բառն այլևս չօգտագործել։ «Դատերի պատճառով արդեն դարձել եմ հոգեկան հիվանդ», - ասաց Խանդոյանը։

Նիստը շարունակվում է։

«Սասնա ծռեր» զինված խումբը, հիշեցնենք, անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Նրանց սպանության մեջ մեղադրվում են խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG