Մատչելիության հղումներ

Ֆրանսիան մեղադրում է Իրանին ռազմական ազդեցությունը Մերձավոր Աևելքում ընդլայնել փորձելու մեջ


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիան, արխիվ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը մեղադրել է Իրանին Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի տարածքով դեպի Միջերկրական ծով ձգվող քաղաքական ու ռազմական ազդեցության առանցք ձևավորելու փորձերի մեջ:

Այս մասին նախարարը հայտնել է երեկ «Ֆրանս 2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում՝ ընդգծելով, որ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը մեծացնել փորձելու փոխարեն, Իրանը, ինչպես նաև Ռուսաստանը, պետք է աշխատեն ՄԱԿ-ի հետ՝ պատերազմական Սիրիայում խաղաղություն հաստատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG