Մատչելիության հղումներ

Ղազախստանում հանքափորները երկու գիշեր անցկացրել են հանքում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում


K
K

Ղազախստանում հարյուրավոր հանքափորներ հրաժարվում են դուրս գալ հանքից՝ պանանջելով աշխատավարձի բարձրացում: Աշխատանքի հարցերով նախարար Տամարա Դույսենովան այսօր լրագրողներին ասել է, որ 684 հանքափորներ երկրորդ գիշերն են անցկացրել քարածխի հանքում: Աշխատավարձի բարձրացման պահանջով հանքափորների ակցիան տեղի է ունենում Շախտինսկ քաղաքի մոտ գտնվող քարածխի չորս հանքերում: Տեղական վարչակազմի պաշտոնյաները հաղորդում են, որ հանքափորների և նրանց միությունների ներկայացուցիչները բանակցում են վարչակազմի պաշտոնյաների և հանքերի սեփականատերերի հետ: Հանքափորները պահանջում են կրկնապատկել իրենց աշխատավարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG