Մատչելիության հղումներ

Յենս Ստոլտենբերգը կշարունակի գլխավորել ՆԱՏՕ-ն


Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները համաձայնեցին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման -ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

«Դաշինքը շնորհավորում է գլխավոր քարտուղարին և լիահույս է, որ նա կարող է շարունակել 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու իր նվիրված աշխատանքը»,-նշված է ՆԱՏՕ-ի այսօրվա հայտարարությունում:

Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել 2014 թվականի հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG