Ավստրիայում գազի մատակարարման երկրի խոշոր ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ:
Կարմիր Խաչի մամուլի ծառայության տվյալներով՝ 18 մարդ է վիրավորվել:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր Ավստրիայի արևելքում՝ Սլովակիայի հետ սահմանամերձ շրջանում:
Պայթյունի պատճառները դեռ պարզ չեն: