Փարիզում անցկացվող «Մեկ մոլորակ» համաժողովը նվիրված է գլոբալ ջերմացման դեմ պայքարի Փարիզի հռչակագրի երկրորդ տարեդարձին: Հռչակագիրը ստորագրել են աշխարհի երկրների շուրջ 200 կառավարություններ: Դոնալդ Թրամփի` Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո, ԱՄՆ-ն հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին:
«Մեկ մոլորակ» համաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հարուստ երկրներին և ընկերություններին կոչ է արել խոշոր միջոցներ հատկացնել գլոբալ ջերմացման դեմ պայքարին և օգնել աղքատ երկրներին կլիմայի փոփոխությունների հետևանքերի դեմ պայքարելու համար:
Գլոբալ ջերմացման պայքարը առաջին հերթին ենթադրում է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
Մակրոնը ձգտում է ցույց տալ, որ այդ ուղղությամբ առաջընթաց կա, նույնսիկ Փարիզի հռչակագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:
«Եթե մենք որոշենք չփոխել արդյունաբերության ձևերը, շարունակենք մեզ պահել այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել, ապա մենք պատասխանատվություն կկրենք միլիարդավոր զոհերի համար», - ասել է Մակրոնը ամերիկյան CBS հեռուստաընկերությանը: