Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ФСБ-ն հայտնում է ահաբեկչական խմբի անդամներ ձերբակալելու մասին


Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ծայրահեղականների բջիջ է չեզոքացրել, որի անդամները պլանավորում էին հարձակումներ գործել ամանորին և 2018-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:

Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն Ազգային հակակոռուպցիոն հանձնաժովի նիստում այսօր ասել է, որ կասկածյալները Կենտրոնական Ասիայի երկրներից են: Բորտնիկովի խոսքով՝ նրանք պլանավորել էին «ինքնասպան հարձակումներ և ահաբեկչական այլ գործողություններ իրականացնել»: Նա հայտնել է, որ խմբի ենթադրյալ անդամները ձերբակալվել են դեկտեմբերի 11-ին, Մերձմոսկովյան շրջանում: Ձերբակալվածների քանակը նա չի հայտնել:

Բորտնիկովն ասել է նաև, որ ФСБ-ի աշխատակիցներն առգրավել են ինքնաշեն պայթուցիկներ, հրազեն և զինամթերք, ինչպես նաև ոչնչացվել է ահաբեկչական գործողությունների համար նյութեր պատրաստող լաբորոտորիա:

Տոնական օրերից և կարևոր միջոցառումներից առաջ Ռուսաստանի անվտանգության ծառայությունները հաճախ են հաղորդում ահաբեկչական պլանավորված հարձակումներ կանխելու մասին: Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ առաջադրվելու է 2018-ի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG