Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ապագայում հնարավոր է նորից հանդիպեն


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, արխիվ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը հնարավոր է կայանա գալիք տարվա սկզբին: Նա ասել է, որ նման միտումը Ռուսաստանը բացարձակապես պաշտպանում է:

«Ակնկալվում է, որ նախարարները ամենամոտ ապագայում, հնարավոր է հունվարի ընթացքում, ԵԱՀԿ Մինսկի Խմբի աջակցությամբ հերթական անգամ հանդիպեն», - ասել է Լուկաշևիչը Վիեննան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում, որտեղ ամփոփվում էին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի տարեկան նիստի արդյունքնրը:

Էդվարդ Նալբանդյանն ու Էլամր Մամեդյարովը ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում հանդիպել են դեկտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG