Դեկտեմբերի 12-13-ը անցկացվելու է ռուս-վրացական հարաբերությունների նորմալացմանը ուղղված Ժնևյան միջազգային բանակցությունների հերթական փուլը:
Վրաստանի կառավարությունում հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան ասել է, որ վրացական կողմը բարձրացնելու է անվտանգության և օկուպացված տարածքներում մարդու իրավունքների հարցերը: Նա նաև նշել է, որ բանակցություններում շոշափվելու են նաև ուժ չկիրառելու Ռուսաստանի ստանձնած պարտավորություններն ու փախստականների վերադարձի հարցերը:
Ժնևան միջազգային բանակցությունների ձևաչափը ստեղծվել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո: Բանակցություններին մասնակցում են միջազգային միջնորդները, Ռուսաստանի, Վրաստանի, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչները: