Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ) տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: