Մատչելիության հղումներ

Մանհեթենի պայթյունը ԱՄՆ-ի իշխանությունները ահաբեկչության փորձ են որակել


Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն մամուլի ասուլիսում ասել է, որ Մանհեթենի ավտոկայարանում իրականացված պայթյունը ահաբեկչական հարձակման փորձ է:

Ինքնաշեն ռումբի պայթյունից չորս մարդ է տուժել, ներառյալ կասկածյալը: Պայթյունն իրականացվել է առավոտյան պիկ ժամին:

Կասկածյալը ձերբակալվել է: 27 ամյա Աքայեդ Ուլլահը ծագումով Բանգլադեշից է, վերջին տարիներին ապրում է Բրուքլինում: Նա ասել է, թե կապ ունի ահաբեկչական կազմակերպության հետ, ինչը Նյու Յորքի ոստիկանությունը ստուգում է:

Ոստիկանությունը հայտնում է, որ իքնաշեն պայթուցիկը նա ամրացրել էր իր մարմնին, նպատակ ունենալով պայթյունը իրականացնել մետրոպոլիտենում, սակայն այն ժամանակից շուտ է պայթել:

Մետրոպոլիտենի մի քանի կայարաններից մարդիկ տարահանվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG