Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները, քննարկում «Տեսակետների խաչմերուկում»


Արմեն Մինասյանը և Թաթուլ Հակոբյանը «Ազատության» տաղավարում, 11-ը դեկտեմբերի, 2017 թ․
Արմեն Մինասյանը և Թաթուլ Հակոբյանը «Ազատության» տաղավարում, 11-ը դեկտեմբերի, 2017 թ․

Այս տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն արդեն 6 անգամ հանդիպել են: Վերջին հանդիպումը կայացավ Վիեննայում՝ դեկտեմբերի 7-8-ին տեղի ունեցած՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստի շրջանակներում: Այդ հանդիպումը տևեց 8 ժամ: Մամեդյարովը հանդիպումը գնահատեց «դրական և կառուցողական»: Նալբանդյանը ևս հայտարարեց, թե հանդիպումն «ընդհանուր առմամբ դրական մթնոլորտում էր», նաև նշելով՝ «կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո»։

Այդ հանդիպմանը համանախագահների առաջարկությամբ նաև համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018 թվականի տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։

«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի եթերում ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին են զրուցում քաղաքագետ Արմեն Մինասյանը և լրագրող՝ «Սիվիլիթասի» վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG